Jump to content

Գեղեցիկ արվեստների թանգարան (Հյուսթոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեղեցիկ արվեստների թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՀյուստոն
Կազմված էAudrey Jones Beck Building? և Museum of Fine Arts, Cullinan Hall and Brown Pavilion?
Ղեկավարության նստավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Հասցե5100 Montrose Boulevard
Հիմնադրվել է1900[2]
ՀիմնադիրEmma Richardson Cherry?[3]
Այցելուներ1 269 626 մարդ (2020)[4] և 495 530 մարդ (2021)[5]
Կայքmfah.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Գեղեցիկ արվեստների թանգարան (անգլ.՝ Museum of Fine Arts, Houston, կրճատ` MFAH), թանգարան Հյուսթոնում, ԱՄՆ-ի ամենամեծ գեղարվեստական թանգարաններից մեկը և ամենամեծը Տեխասում։ Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է ավելի քան 6000 տարվա պատմություն և պարունակում է ավելի քան 63.000 ցուցանմուշ[6]։ Թանգարանի հիմնական հավաքածուները հիմնականում տեղադրված են երկու հարևան շինություններում, որոնք միացած են գետնանցումով[7]։ Դրանք են Օդրի Ջոնս Բեք (անգլ.՝ The Audrey Jones Beck Building) և Քերոլայն Վիքք Լոու (անգլ.՝ The Caroline Wiess Law Building) շինությունները։

Բայու-Բենդի այգիները

Բացի դրանից, թանգարանի մեջ են մտնում նաև Լիլլի և Հյու Ռոյ Կալլեն քանդակների այգին, Արվեստի դպրոցն ու Գլեսսելի տարրական դպրոցը (անգլ.՝ Glassell School of Art and Glassell Junior School), Բայու-Բենդի հավաքածուն և այգիները (անգլ.՝ Bayou Bend Collection and Gardens) և Ռիենզի շինությունը։

Թանգարանի հավաքածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

XV-XVI դարերի եվրոպական գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XV-XVI դարերի Եվրոպայի գեղանկարչության հավաքածուն ներկայացված է այնպիսի նկարիչների գործերով, ինչպիսիք են Ռոգիր վան դեր Վայդենը («Աստվածամայրը մանկան հետ»[8]), Հանս Մեմլինգը («Ծեր կնոջ դիմանկարը», 1468-1470), Սանդրո Բոտտիչելլին («Մանուկ Հիսուսին խոնարհումը», մոտավորապես` 1500 թվական[9]), Բարտոլոմեո Վենետո («Տղամարդու դիմանկարը», 1512 թվական և «Կնոջ դիմանկարը», 1520-ական թվականներ), Սեբաստիան դել Պիոմբո («Անտոն Ֆրանչեսկո Ալբիցցի», 1525 թվական[10]), Լուկաս Կրանախ Ավագը («Լուկրեցիայի ինքնասպանությունը», 1529 թվական) և այլն։

XVII-XVIII դարերի եվրոպական գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX-XX դարերի եվրոպական գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան գեղանկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Global LEI index
  2. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  3. https://www.tshaonline.org/handbook/entries/museum-of-fine-arts-houston
  4. տարեկան հաշվետվություն
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  6. «Հյուսթոնի գեղեցիկ արվեստի թանգարանի հավաքածուն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  7. Հյուսթոնի գեղեցիկ արվեստների թանգարանի հիմնական մասնաշենքերը
  8. 100 Highlights of the MFAH: Rogier van der Weyden — Virgin and Child (HTML) Արխիվացված 2017-12-04 Wayback Machine. The Museum of Fine Arts, Houston.
  9. «100 Highlights of the MFAH: Sandro Botticelli — The Adoration of the Christ Child». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Arts of Europe: Sebastiano del Piombo — Anton Francesco degli Albizzi». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցիկ արվեստների թանգարան (Հյուսթոն)» հոդվածին։